Microsoft-ի ապրանքները կթանկանան
Microsoft ընկերությունը նոր տարվա փետրվարի մեկից իր ապրանքների գները կթանկացնի 15-30%-ով: Նոր գները կախված են ապրանքի տեսակներից եւ լիցենզիայի ժամկետներից:
Վերավաճառման դեպքում գները կախված կլինեն բացառապես վերավաճառողից:
Հունվարին ընկերության անհատ գնորդները եւ կորպորատիվ պատվիրատուները ապրանքները կարող են գնել ընթացիկ գներով: