211652_close_icon
views-count845 դիտում article-date 15:49 26-12-2014

Հարավային Կորեայում ԱԷԿ-ի կառուցման ժամանակ 2 մարդ է զոհվել

Հարավային Կորեայի Ուլսան քաղաքում ատոմային էլեկտրակայանի կառուցման ընթացքում գազի արտահոսքի հետևանքով 2 մարդ է մահացել, 2-ը տուժել են: Նրանցից 3-ը Hyundai Engineering and Construction ընկերության աշխատակիցներն են եղել, մեկը՝ սպասարկող անձնակազմից: Լրատվամիջոցները հայտնում են, որ միջադեպը տեղի է ունեցել 3-րդ էներգաբլոկում: Ժամանել են ոստիկանության աշխատակիցները և հրշեջները: Ըստ Hyundai Engineering and Construction-ի՝ էներգաբլոկը 99 %-ով պատրաստ է: Այն պետք է գործարկվի 2015 թ-ի հունիսին:

Նմանատիպ նյութեր