Սերխիո Բուսկետսը՝ ՊՍԺ-ի նշանառության տակ
Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն ծրագրավորում է ձեռք բերել «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսին, հայտնում է Daily Express-ը: Պարբերականի տեղեկություններով, փարիզյան ակումբը իսպանացուն դիտարկում է Տիագու Մոտայի հավանականա փոխարինողի:
Նշվում է, որ 26-ամյա ֆուիտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաև «Արսենալ»-ը, «Չելսի»-ն և «Մանչեսթեր Յունայթեդ»-ը:
Ընթացիկ մրցաշրջանում Բուսկետսը 19 խաղում խփել է 1 գոլ և կատարել է 1 գոլային փոխանցում: