Պակիստանում ահաբեկիչների համար հատուկ ռազմական դատարաններ կստեղծվեն
Պակիստանի քաղաքական կուսակցությունները բանակցություններ են անցկացրել նախագահ Նավազ Շարիֆի հետ ռազմական դատարաններ ստեղծելու շուրջ:
Երկրում կստեղծվեն ռազմական դատարաններ, որոնք կզբաղվեն ահաբեկիչների դատավարություններով, հաղորդում է Reuters-ը: Պակիստանի նախագահն այդ դատարանների ստեղծումը պատմական իրադարձություն է համարել և հայտարարել, որ ահաբեկիչներն այսուհետ շատ թանկ կվճարեն իրենց գործողությունների համար:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ այդ երկրի վարչապետի որոշմամբ չեղյալ է հայտարարվել ահաբեկիչներին մահապատժի չենթարկելու մասին որոշումը: Այն ընդունվեց վերջերս Փեշավարի դպրոց 9 ահաբեկիչների ներխուժումից և նրանց կողմից 140-ից դպրոցականների և դպրոցի աշխատակիցների սպանելուց հետո: