1105 դիտում
18:56 25-12-2014
Վիրահայոց թեմի առաջնորդը Վրաստանի վարչապետին է ներկայացրել հայկական եկեղեցիները թեմին վերադարձնելու հարցը
Վիրահայոց թեմի առաջնորդը մասնակցեց Վրաստանի վարչապետի՝ կրոնական համայնքների ղեկավարների հետ հանդիպմանը
Օրերս Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպեց Վրաստանում գործող չորս կրոնական համայնքների՝ հայ առաքելական և կաթոլիկական եկեղեցիների և մուսուլմանական ու հրեական թեմերի ղեկավարների հետ:
Վիրահայոց թեմը ներկայացնում էր թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:
Ողջունելով ներկաներին, վարչապետ Ղարիբաշվիլին նշեց, որ Խորհրդային Միության իշխանության ժամանակաշրջանում կրոնական համայնքներին հասցված վնասի մասնակի հատուցման նպատակով կառավարության որոշումը կատարված է: Կառավարության ղեկավարը հետաքրքրվեց կրոնական համայնքների ֆինանսավորման ընթացակարգով:
Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը հայ հավատացյալների կողմից ողջունեց վարչապետին և գոհունակություն հայտնեց Վրաստանի իշխանություններին՝ վերջին ժամանակահատվածում կրոնական համայնքներին, այդ թվում նաև Վիրահայոց թեմին հուզող հարցերի նկատմամբ ուշադիր վերաբերմունքի համար:
Սրբազան Հայրը վարչապետի ուշադրությանը ներկայացրեց Վրաստանի խորհրդայնացումից առաջ երկրում գործող հայկական եկեղեցիները Թեմին վերադարձնելու հարցը, որոնց ամբողջական ցուցակը առաջնորդարանը ներկայացրել է կառավարությանը: Թեմակալ առաջնորդը բարձրացրեց նաև Վրաստանի հայ համայնքին և հավատացյալներին հուզող այլ հարցեր:
Վազգեն եպիսկոպոսը շնորհավորեց վարչապետ Ղարիբաշվիլուն գալիք նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների առիթով և հրավիրեց հունվարի 6-ին մասնակցելու Սուրբ Ծննդյան և ջրօրհնեքի արարողությանը:
Նմանատիպ նյութեր
1670 դիտում
21:00 22-11-2014
Վիրահայոց թեմի առաջնորդը մասնակցել է Վրաստանի նախագահի հետ հանդիպմանը
4626 դիտում
23:13 05-04-2019
Վիրահայոց թեմի առաջնորդը թողնում է պաշտոնը
982 դիտում
22:48 04-08-2023
Վիրահայոց թեմի առաջնորդը ցավակցել է Ռաճայում զոհվածների ընտանիքներին
Այս բաժնից
856 դիտում
21:35 27-01-2025
Ռուսաստանի և Բրազիլիայի նախագահները քննարկել են երկկողմ ռազմավարական գործընկերությանն առնչվող հարցեր
676 դիտում
18:33 27-01-2025
Թուրքիայի արտգործնախարարը պաշտոնական շփումներ է ունեցել Իրաքում