211652_close_icon

Վրաստանում նախարարության աշխատակիցներին արգելվել է կիսաշրջազգեստով ու խորը դեկոլտեով հագուստով աշխատանքի ներկայանալ

views-count2079 դիտում article-date 14:01 25-12-2014
Վրաստանի Արդարադատության նախարարության աշխատակցուհիներին արգելվել է այսուհետ աշխատանքի ներկայանալ կիսաշրջազգեստով ու խորը լանջաբացվածքով զգեստներով: Ինչպես հաղորդում է վրացական Georgia Online գործակալությունը, հրամանն արձակել է ՀՀ Արդարադատության նախարար Գեորգի Մգեբրիշվիլին: «Արգելված է նաև բաց գույնի տաբատով, թափանցիկ վերնաշապիկով կամ սպորտային կոշիկով ներկանայալ աշխատանքի»,-հրամանից մեջբերումներ է անում գործակալությունը: Հրամանն ուժի մեջ է մտել դեկտեմբերի 22-ից:

Նմանատիպ նյութեր