Չինաստանում ոչնչացնում են Ճապոնիայի թողած քիմիական զենքը
Ճապոնիան սկսել է ոչնչացնել իր իսկ կողմից Չինաստանում Հայրենական պատերազմի ժամանակ թողած քիմիական զենքը:
Միայն Ուհան քաղաքում 120 միավոր քիմիական զենք եւ ռումբ կա, որոնք վերջնականապես կոչնչացվեն եկող տարում:
2010 թվականից Չինաստանում ճապոնացի մասնագետները ոչնչացրել են մոտ 35 հազար միավոր քիմիական զենք:
Հիշեցնենք, որ քիմիական զենքի կիրառումն արգելող միջազգային կոնվենցիայի համաձայն՝ պետությունը պարտավոր է ոչնչացնել իր իսկ կողմից այլ պետություններում թողած քիմիական զենքը: