Ավստրալիայում մտադիր են քանդել սպանված 8 երեխաների տունը
Ավստրալիայում առաջարկում են քանդել այն տունը, որտեղ վերջերս ութ երեխա էր սպանվել: Տան տեղում մտադիր են հուշակոթող տեղադրել:
Պատգամավոր Գեվին Քինգը հայտարարել է, որ ամենայն հավանականությամբ, որոշումը կհաստատվի` ընտանիքի անդամների եւ տեղական իշխանությունների հետ քննարկումներից հետո:
Հիշեցնենք, որ ողբերգությունը տեղի էր ունեցել Քերնս քաղաքում: Երեխաների սպանության մեջ մեղադրվում է նրանց մայրը: