Ուզբեկստանում խորհրդարանական ընտրություններ են
Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, Ուզբեկստանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվում: Ընտրություններին մասնակցելու իրավունք ունի շուրջ 20 միլիոն քաղաքացի:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ ամեն ինչ արվել է՝ խորհրդարանի 150 մանդատների համար պայքարն արդար անցկացնելու համար:
Ընտրություններին մասնակցող բոլոր չորս կուսակցությունները աջակցում են երկրի նախագահ Իսլամ Քարիմովին: