Էս տղուն էլ փոխնախագահ նշանակեք՝ լավ տղայա. Մանվել Գրիգորյան
Երիտասարդ երկրապահների այսօրվա համագումարում «Երիտասարդ երկրապահ» կազմակերպության վարչության նախագահ միաձայն ընտրվեց Էդգար Բարսեղյանը:
Իսկ փոխնախագահների քվեարկության ժամանակ տեղից միջամտեց նաեւ ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը եւ կոչ արեց Մամիկոն Խուրշուդյանին էլ փոխնախագահ նշանակել՝ նկատելով, թե Մամիկոնը լավ տղա է, ինչից հետո Մամիկոն Խուրշուդյանը եւս համալրեց փոխնախագահների շարքը:
Համագումարից հետո ԵԿՄ-ականները շտապեցին Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու նահատակված երկրապահների հիշատակին: