Ֆ.Շտայնմայերը դատապարտել է Ռուսաստանի դեմ ուղղված պատժամիջոցները
Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն ասել է , որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կարող են հանգեցնել անուղղելի հետևանքների: Բոլոր նրանք, ովքեր ձգտում են հասնել նրան, որ Ռուսաստանի տնտեսությունը ապակայունանա, ապա նրանք լուրջ սխալ են թույլ տալիս:
Նա նաև նշել է, որ դա Եվրոպայի համար անվտանգության մեծ երաշխիք չի կարող համարվել:
Նրանք, ովքեր ցանկանում են Ռուսաստանին տնտեսության մասով ծնկի բերել, անում են մեծ սխալ, այս մասին ես կարող եմ միայն զգուշացնել, ասել է Շտայնմայերը: