Գերմանիայից Ռուսաստան ապրանքների ներմուծումը կկրճատվի 20%-ով
Գերմանական արտադրության ապրանքների արտահանումը դեպի Ռուսաստան կկրճատվի 20%-ով: Այսպիսի կանխատեսումն արել է գերմանական տնտեսության արևելյան կոմիտեի ղեկավար Էկհարդ Կորդեսը: Նա նաև ասել է, որ եթե հաջորդ տարի ռուբլին կրկին լինի տատանումների մեջ, ապա իրավիճակը չի լավանա:
Տարվա առաջին կիսամյակում արտահանումը Ռուսաստան կրճատվել է 15.5 %-ով, իսկ վերջին 8 ամսվա ընթացքում՝16.6%-ով:
Նա նաև հավելել է, որ Եվրամիության կողմից արված պատժամիջոցները անկանխատեսելի հետևանքների կբերեն, և նա զարմացած է Գերմանիայի իշխանությունների քաղաքականության վրա: