211652_close_icon
views-count835 դիտում article-date 12:00 19-12-2014

Ա Սերիա. «Յուվենտուս»-ը հյուրընկալվելիս հաղթեց «Կալյարի»-ին. տեսանյութ

Ա Սերիայի 16-րդ տուրի խաղում առաջատար «Յուվենտուս»-ը արտագնա մրցավեճում 3:1 հաշվով հաղթեց «Կալյարի»-ին: Հյուրերը հաշվի մեջ առաջ անցան արդեն 3-րդ րոպեին, երբ աչքի ընկավ թիմի լավագույն ռմբարկու Կառլոս Տևեսը: 15-րդ րոպեին Արտուրո Վիդալը երկրորդ անգամ ձեռնունայն թողեց մրցակցի դարպասապահին: 50-րդ րոպեին Ֆերնանդո Լյորենտեն եռապատկեց իր թիմի առավելությունը: 65-րդ րոպեին տանտերերի կազմում հաշիվը «թրջեց» Լուկա Ռոսետինին: «Յուվենտուս»-ը, որն իր ակտիվում ունի 39 միավոր, շարունակում է մնալ Ա Սերիայի առաջատարը: «Կալյարի»-ին 12 միավորով գտնվում է 18-րդ տեղում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր