Ա Սերիա. «Ռոմա»-ն հաղթեց «Կալյարի»-ին և գլխավորեց մրցաշարային աղյուսակը. տեսանյութ
Իտալիայի առաջնության 3-րդ տուրում «Ռոմա»-ն պարտության մատնեց «Կալյարի»-ին: Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում կայացած խաղն ավարտվեց տանտերերի 2:0հաշվով հաղթանակով: Խաղի ելքը վճռվեց առաջին 13 րոպեի ընթացքում, երբ դիպուկ հարվածներով աչքի ընկան Դեստրոն և Ֆլորենցին:
Այս հաղթանակի շնորհիվ հռոմեական թիմը միավորների քանակով հավասարվեց «Յուվենտուս»-ին, սակայն լրացուցիչ ցուցանիշներով շրջանցեց թուրինյան ակումբին: Երեք տուրից հետո երկու թիմերը առավելագույն միավորներ են վաստակել:
«Ռոմա» - «Կալյարի»`2:0
Գոլեր` Դեստրո 10’, Ֆլորենցի 13’