Խնդիրը Ղրիմի մեջ չէ, այլ ինքնահաստատման իրավունքի պաշտպանության. Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի տնտեսության ներկայիս ճգնաժամային իրավիճակը Ղրիմին միանալու վարձը չէ: ՌԴ ղեկավարի համոզմամբ՝ ռուսական տնտեսության խնդիրների 25-30%-ն առաջացրել են միջազգային պատժամիջոցները:
«Խնդիրը Ղրիմի հետ չի կապված, այն նրա հետ, որ մենք պաշտպանում ենք ինքնորոշոման մեր իրավունքը, մեր հեղինակությունը: Մեքսիկայից Տեխաս նահանգը խլելն արդար է, իսկ այն, որ մենք փորձում ենք մեր սեփական հողը տնօրինել, դա անարդա՞ր է»,-ասել է Պուտինը: