211652_close_icon
views-count931 դիտում article-date 14:35 18-12-2014

Ուկրաինայի արևելքի ճգնաժամը պետք է լուծել ոչ տնտեսական պատժամիջոցներով. Պուտին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր մամլո մեծ ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինայի ճգնաժամը հարկավոր է լուծել քաղաքական միջոցներով: «Մենք գտնում ենք, որ ճգնաժամը պետք է լուծել որքան հնարավոր է, արագ: Եվ այն պետք է լուծվի քաղաքական միջոցներով, այլ ոչ ճնշման, լինի դա տնտեսական ճնշում, կամ զենքի կիրառում»,-ասել է Ռուսաստանի նախագահը և հավելել, որ շարունակելու է օգնել Ուկրաինայի արևելքի ժողովրդին:

Նմանատիպ նյութեր