Ստեփանակերտում նշել են Մեսրոպ Մաշտոցի անվան հանրապետական գրադարանի 90-ամյակը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 18-ին Ստեփանակերտում մասնակցել է Մեսրոպ Մաշտոցի անվան հանրապետական գրադարանի 90-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը:
Նախագահը շնորհավորել է գրադարանի աշխատողներին, երախտագիտություն հայտնել նրանց ազնիվ աշխատանքի համար՝ կարեւորելով գրադարանային գործը մշակույթի զարգացման եւ մատաղ սերնդի դաստիարակման տեսանկյուններից: