Մարսի վրա մեթանի հետքեր են հայտնաբերվել
«Քյուրիոսիթի» մարսագնացը կարմիր մոլորակի մակերեւույթի վրա հայտնաբերել է օրգանական միացություններ եւ մեթան, հայտնում է NASA ամերիկյան տիեզերական գործակալությունը:
Մարսի մակերեւույթում մեթան գազի առկայությունը խոսում է այն մասին, որ մոլորակում առկա են կենսաբանական կամ ոչ կենսաբանական ծագման աղբյուրներ: Մարսագնացը քարերից մեկի բաղադրությունում հայտնաբերել է նաեւ ածխաթթու գազ եւ ջրածին:
Նախորդ շաբաթ էլ հաղորդվել էր Մարսի վրա հնագույն լճերի գոյության մասին: