Մարսի վրա հայտնաբերվել է 11 տարի առաջ կորած մարսագնացը
2003 թվականից այլեւս ազդանշան չհաղորդած «Բիգլ-2» մարսագնացը հայտնաբերվել է Կարմիր մոլորակի վրա: Մինչ այդ կարծում էին, թե այն կործանվել է, սակայն պարզվում է՝ «Բիգլ-2»-ը բարեհաջող վայրէջք է կատարել Մարսի վրա: Այդ մասին են փաստում NASA-ի նոր լուսանկարները:
Մարսագնացի գտնվելու վայրը հայտնաբերել են ամերիկացի գիտնականները: Նրանք նշել են, որ «Բիգլ-2»-ը վայրէջք է կատարել նախատեսված վայրից 5 կմ շեղումով: