903 դիտում
13:00 17-12-2014
Դեսպան Ջոն Հեֆերնը Արմեն Աշոտյանին մաղթեց բարեփոխումների շարունակականություն
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընդունել է ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ամերիկյան կրթական համագործակցությանը վերաբերող երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին` իր գործունեության ընթացքում ՀՀ կրթության ոլորտում ամերիկյան կողմի աջակցությամբ իրականացված մի շարք ծրագրերի համար՝ մասնավորապես շեշտելով հայաստանյան բուհերին ցուցաբերված տեխնիկական աջակցությունը, FLEX ծրագրին հայ աշակերտների մասնակցությունը, երեխաների իրավունքների պաշտպանության ամրապնդման ուղղվածությունը, բուհերի ապաքաղաքականացմանն ուղղված հետևողական ջանքերը:
Շեշտելով, որ կրթությունը երկկողմ համագործակցության կարևոր ոլորտներից է,
դեսպանը հետաքրքրվել է գալիք տարվա կրթական ծրագրերով և Հայաստանում ընթացող կրթական բարեփոխումների ընթացքով՝ մաղթելով, որ դրանք լինեն շարունակական:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև կրթության ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության հեռանկարներին՝ մասնավորապես կիրառական նշանակության և աշխատաշուկայի զարգացմանը միտված նոր կրթական ծրագրերին, բուհերի տեխնիկական արդիականացման և ՏՀՏ ոլորտի մրցունակության բարձրացման հնարավորություններին:
Նմանատիպ նյութեր
1389 դիտում
13:53 07-05-2014
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը մասնակցել է Սյունիքի մարզում ականազերծման աշխատանքներին
962 դիտում
08:34 29-11-2014
Ջոն Հեֆերնը հանդիպել է ԱԺ պատգամավորների հետ. 168 ժամ
1965 դիտում
12:33 07-10-2022
Ակնկալում եմ կառուցողական երկխոսության շարունակականություն․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին
Այս բաժնից
535 դիտում
18:58 04-02-2025
ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Ֆրանսիայի ԱԳՆ-ում ֆրանսահայ համագործակցության պատվիրակությանը
565 դիտում
18:28 04-02-2025
Փետրվարի 8-ին կտրվի Հայ կոմպոզիտորական արվեստի 16-րդ փառատոնի մեկնարկը
2446 դիտում
18:19 04-02-2025
Կբարելավվի ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների նշանակման գործընթացը