211652_close_icon
views-count1875 դիտում article-date 11:54 17-12-2014

Ուկրաինացիները նոր մշակաբույսերի ստեղծման հարցում առաջնորդ են

Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերությունը հայտնում է, որ մտավոր սեփականության գրանցման դիմումների թիվն ավելացել է: Անցյալ տարի նոր դիմումների քանակով առաջին տեղում Չինաստանն էր, սակայն նոր մշակաբույսերի հայտնաբերման և գրանցման հարցում չինացիներն իրենց տեղը զիջել են եվրոպացիներին և ուկրաինացիներին: Նոր հաշվետվությունում նշվում է, որ 2013թ-ին նոր տեսակի բույսերի համար դիմումների քանակը ռեկորդային է եղել՝ 15.200 դիմում: Ամենաշատը մշակաբույսերի ոլորտում նոր տեսակների ստեղծմամբ զբաղվում են Եվրամիության երկրներում և Ուկրաինայում: Եվրամիության երկրներից ստացվել է 3.296 նոր մշակաբույսերի ստեղծման նմուշի դիմում, իսկ ուկրաինացիներն այդ ոլորտում 2-րդ տեղում են՝ 1544 դիմումով: Այդ հարցում ուկրաինացիների ցուցանիշն ավելի բարձր է, քան չինացիներինը, ումից ստացվել է 1510 դիմում:

Նմանատիպ նյութեր