ԱՄՆ-ում որոնում են 6 մարդու կյանք խլած մարդասպանին
ԱՄՆ-Ի Փենսիլվանիա նահանգի ոստիկանները փնտրում են նախօրեին 6 մարդ սպանած 35-ամյա Բրեդլի Ուիլյամ Սթոունին, որ անբացատրելի հանգամանքներում սպանել է իր բարեկամներին և դիմել փախուստի:
Ոստիկանությունը Պենսբերգ քաղաքի հնարավոր տներն է ստուգում, ուր կարող էր թաքնված լինեն հանցագործը: Միաժամանակ ոստիկանության աշխատակիցները շրջափակել են Սթոունի տունը՝ կոչ անելով նրան դուրս գալ, սակայն նման գործողությունը դեռ արդյունք չի տվել: