Դասեր, որ պետք է քաղել 7 մարդու կյանք խլած վթարից. Վահե Ղազարյան
Արմենիա հեռուստաընկերության «Սուր անկյուն» հաղորդաշարի հեղինակ և վարող Վահե Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև.
Դասեր, որ պետք է քաղել 7 մարդու կյանք խլած վթարից՝
1. Արագության գերազանցման անթույլատրելիության մասին հորդորներն ու կոչերը չպետք է անտեսվեն (առնվազն մեկը նախնականով գերազանցել է թույլատրելի արագությունը)
2. Միմյանց զիջելու մշակույթը պետք է արմատավորվի (տարբեր դիրքերով խաչվել են)
3. Բարձր ռիսկայնություն ունեցող խաչմերուկները պետք է հագեցած լինեն լուսավորությամբ ու ճանապարհային երթևեկության կարգավորման անհրաժեշտ ատրիբուտներով (ոչ արագաչափ, ոչ լուսացույց, մինչդեռ նույն հատվածում տասնյակ վթարներ)
4. Ուղևորատար միկրոավտոբուսների գծատերերը պետք է դրանց տեխնիկական շահագործման ընթացակարգերի վրա խիստ հոսկողություն սահմանեն /մի դրվագը բավարար է խորհրդարանական անգամ արդյունավետ գործունեությունը ի չիք դարձնելու համար/
5. Առողջապահության նախարարությունը պետք է հատուկ ուշադրություն դարձնի մարզային կառույցների միջև փոխգործակցության ամրապնդման վրա (մեկ ժամից ավելի ճանապարհին դիակներ էին)….
P.S. Կարելի է ենթադրել, թե քանի հոգի պետք է ենթարկվի պատասխանատվության: Ճիշտ է, որդեկորույս մոր, ընտանիքի հոր կամ ծննդաբերել պատրաստվող երիտասարդ կնոջ հարազատների համար դրանք սփոփանք չեն, այդուհանդերձ, արդարադատությունը պետք է կայանա- մեղավորին ներելը՝ անարդարություն է անմեղի նկատմամբ: