Արդեն մտածում եմ «Մանչեսթեր Սիթի»-ի նկատմամբ հաղթանակի մասին. Լուիս Էնրիկե
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի վիճակահանության արդյունքներով միմյանց հետ կհանդիպեն «Մանչեսթեր Սիթի»-ին և «Բարսելոնա»-ն: Կատալոնյան թիմի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն նշել է, թե ինչի հաշվին կարող է իր թիմը հաղթահարել անգլիական թիմի արգելքը:
«Մենք կփորձենք հաղթել լավ խաղ ցուցադրելով : «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ խաղը կկայանա փետրվարին: Մեզ համար գլխավորը՝ դա այդ հանդիպումներին օպտիմալ մարզավիճակով մոտենալն է: Ես լավատեսորեն եմ տրամադրված, և արդեն հիմա մտածում եմ «Մանչեսթեր Սիթի»-ի նկատմամբ հաղթանակի մասին»,- Լուիս Էնրիկեի խոսքերը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը: