Աշոտ Ղահրամանյանը ճանաչվել է «Տարվա լավագույն մարզպետ»
Օրերս տեղի է ունեցել «ԱՍ քաղաքական-հասարակական մրցանակաբաշխություն 2014»-ի մրցանակների հանձնման միջոցառումը:
Հասարակության քվեարկության արդյունքում տեղի ունեցած մրցանակաբաշխությամբ որոշվել էին 2014-ի լավագույն քաղաքական և հասարակական գործիչները:
«Տարվա լավագույն մարզպետ» անվանակարգում հաղթող է ճանաչվել ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, տեղեկացնում է մարզպետարանի լրատվական ծառայությունը:
«Աշխատակազմի տարվա լավագույն ղեկավար» անվանակարգում մրցանակային երրորդ տեղն է զբաղեցրել ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Փառանձեմ Կարապետյանը: