Կորեացի եւ ամերիկացի գիտնականները արհեստական զգայուն մաշկ են ստեղծել՝ պրոթեզների կիրառությունն առավել արդյունավետ դարձնելու նպատակով:
Մաշկը կարող է զգալ հպումը, խոնավությունը եւ ջերմաստիճանը: Մաշկի բաղադրության մեծ մասը կազմում է պոլիմերային հումքը: Մեկ քառակուսի միլիմետրի վրա տեղադրված են 400 մինի-սենսորներ, որպեսզի մաշկը լինի իսկականի պես:
Գիտնականները դեռեւս չեն մտածել, թե մաշկի միջոցով ազդակներն ինչպես են հաղորդվելու գլխուղեղին: Այդ ուղղությամբ առայժմ փորձարկումներ են կատարվում մկների վրա: