45999 դիտում
18:12 14-12-2014
27-ամյա երիտասարդը կնոջը 2-ամյա դստեր հետ դուրս է հանել տանից, ինչից հետո՝ վերջիններս գիշերել են 3-րդ գյուղի գերեզմանոցում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
3-րդ գյուղի բնակիչ, 27-ամյա Արտուշ Խաչատրյանը, ով խմելու հակում ունի, առանց պատճառի՝ կնոջը` 24-ամյա Նելլի Հովսեփյանին, 2- ամյա դստեր հետ դուրս է հանել տանից, ինչից հետո՝ վերջիններս գիշերել են 3-րդ գյուղի գերեզմանոցում:
[color=#CC0000]SHAMSHYAN.COM[/color]-ին է դիմել հենց ինքը` 24-ամյա Նելլի Հովսեփյանը: Նա պատմեց, որ ինքը Արտաշատից է: Ամուսնացել է 2012 թվականին: Ամուսնու հետ համատեղ կյանքի ընթացքում պարզել է, որ Արտուշը մեծ սեր ուներ խմիչքի հանդեպ: Ավելին` կնոջը հաճախ ծեծել է: Նելլին նաեւ պատմում է, որ ամուսինը իրեն ստիպել է աշխատել, որպեսզի գումարը վերցնի եւ խմիչք գնի:
2013-ին ծնվում է նրանց դուստրը՝ Հասմիկ Հովսեփյանը: Ինչպես նշում է Նելլիին, իրեն եւ երեխային ամուսնու ծնողները եւ ամուսինը առանց պատճառի տանից դուրս են հանում ասելով, թե՝ ուր ուզում ես գնա:
Որոշ ժամանակ Նելլին եւ երեխան ապրում են դրսում, գիշերում 3-րդ գյուղի գերեզմանոցում՝ քարերի վրա: Այնուհետեւ, Նելլին բնակարան է վարձում եւ երեխայի հետ բնակվում Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի 3-րդ շենքի 50 բնակարանում:
Չունենալով գումար, Նելլին եւ փոքրիկին սննդով եւ գումարով օգնում են հարեւանները: Տան եւ կոմունալ վարձերը մի քանի ամիս չկարողանալով վճարել՝ տան տերը երեկ, առանց պահանջելու վարձը՝ խնդրում է Նելլիին երեխայի հետ դուրս գալ տանից:
Այժմ Նելլին ոչ մի օգնող չունի եւ ի ծնե ունի առողջական խնդիրներ: Ապրում է 1 երիկամով, չունի հաշմանդամության կարգ, անպատճառ կտրել են Փարոսից:
«Բարի սիրտ ունեցող հարեւանների շնորհիվ մինչ այժմ գոյատեւեցի, բայց հիմա, տանից երբ դուրս եկանք եւ մնալու այլ տեղ չունենք, չգիտեմ՝ ինչ եմ անելու: Ստիպված՝ էլի պետք է գնամ փոքրիկիս հետ գերեզմանոցում գիշերելու, կամ էլ կյանքիս վերջ տամ եւ մշտական բնակություն հաստատեմ գերեզմանոցում: Չգիտեմ՝ աղջկաս ում թողնեմ: Խնդրում եմ օգնենք, մի ճար ցույց տվեք, իմ ուժերը արդեն սպառվել են»,- ավելացրեց 2-ամյա դստեր հետ փողոցում հայտնված երիտասարդ կինը :
Նելլին պատրաստ է կատարել նաեւ ցանկացած բարոյական աշխատանք, միայն թե ոտքի կանգնեն:
Բոլոր նրանք, ովքեր ցանկություն ունեն օգնել Նելլիին եւ փոքրիկին, կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով
098 24-07-68:
Լուսանկարները՝ Լեւոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
Նմանատիպ նյութեր
3047 դիտում
16:14 17-10-2015
29-ամյա Հրանտը բռնությամբ տանից դուրս է հանել կնոջը եւ դանակով հարվածներ հասցրել նրա եղբորը
Այս բաժնից
9420 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին