211652_close_icon
views-count902 դիտում article-date 17:46 14-12-2014

Ռեփեր Տիմատին ֆիլմ է թողարկել

Մոսկվայում տեղի է ունեցել «Капсула» կարճամետրաժ ֆիլմի շնորհանդեսը: Գլխավոր դերակատարը ռեփեր Տիմատին է, որը եւ ներկայացրել է ֆիլմը: Տիմատին նաեւ ֆիլմի սցենարիստն է եւ սաունդթրեկի հեղինակը: Ռեժիսորը Եգոր Աբրամենկոն է: Տիմատիի խոսքով, ֆիլմը ներկայացնում է անհատ կատարողի, տվյալ դեպքում՝ իր ստեղծարար գործընթացը: «Капсула»-ն Yuotube-ում տեղադրվել է Տիմատիի պաշտոնական էջում: Ռեփերը մտադիր է շարունակել գործունեությունը կինոարտադրության ոլորտում: Շուտով լույս կտեսնի նաեւ նրա «Капсула» ալբոմը:

Նմանատիպ նյութեր