Հայտնի ռեփեր Տիմատին որդի է ունեցել
Հայտնի ռեփեր Տիմատին Instagram-ի իր էջում նորածին որդու հետ լուսանկար է հրապարակել: Նա երեկ՝ հոկտեմբերի 16-ին, որդի է ունեցել, ում տվել է իր՝ ավտովթարից զոհված ընկերոջ՝ Ռատմիրի անունը:
Երգիչը իր կնոջ՝ մոդել Անաստասիա Ռեշետովայի հետ, հղիության մինչև վերջին օրերը գաղտնի էին պահում երեխայի սեռը:
Ըստ լուսանկարի՝ Տիմատին ներկա է եղել ծննդաբերության ընթացքում և, հավանաբար, նա գտնվում է Մոսկվայի կլինիկաներից մեկում: