ԱՄՆ-ում բարեխիղճ գողը վերադարձրել է գողոնը
ԱՄՆ Կոլորադո նահանգի ընտանիքը ետ է ստացել գողացված ամանորյա զարդարանքները, տեղեկացնում է Abc.news-ը:
Երբ անհայտ անձը գողություն է կատարել, ընտանիքի անդամները տան շեմին նրան ուղղված գրություն են թողել. «Մեր երեխաները բարկացած են: Այսպիսի բան կարող էր անել միայն նա, ով չգիտի Սանտա Կլաուսի մասին»:
Զարմանալի է, բայց որոշ ժամանակ անց գողացված զարդարանքները ետ են վերադարձվել: Բարեխիղճ գողն անգամ պատասխան գրություն է թողել՝ խոստովանելով, որ վատ արարք է թույլ տվել: Ընտանիքը նորից զարդարել է տունը: