Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիում 50.000-ոց հանրահավաք է տեղի ունեցել
Այսօր Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիում՝ քաղաքապետարանի առաջ, տեղի է ունեցել ահաբեկչության դեմ մեծ հանրահավաք:
Հանրահավաքին մասնակցել են ահաբեկչության հետևանքով զոհված ոստիկանների բարեկամները, իրավապաշտպանները, մի շարք հոգևոր աշխարհի ներկայացուցիչներ և պետական պաշտոնյաներ:
Խորհրդարանի նախագահ Դուկուվախա Աբդուրախմանովն իր ելույթում աջակցություն է ցուցաբերել զոհվածների հարազատներին, ինչպես նաև նշել է, որ համաձայն է նախագահ Ռամզան Կադիրովի այն դիրքորոշմանը, որ ահաբեկիչների հարազատները նույնպես ենթարկվեն պատասխանատվության: