1007 դիտում
20:10 12-12-2014
Չեխիայի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց արտգործնախարարին 2014-12-12
Դեկտեմբերի 12-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Չեխիայի նորանշանակ դեսպան Պետր Միկիսկային` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ Պետր Միկիսկայի երկամյա արգասաբեր գործունեությունը Հայաստանում Չեխիայի գործերի հավատարմատարի պաշտոնում վստահություն է ներշնչում, որ առաքելության ընթացքում դեսպանը իր կարևոր ներդրումը կունենա` հայ-չեխական բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդման և ընդլայնման գործում:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության և իր գործունեության բարձր գնահատականի համար՝ նորանշանակ դեսպան Միկիսկան նշեց, որ Չեխիան կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունների առավել խորացումը և դրա մասին է վկայում Երևանում ռեզիդենտ դեսպան նշանակելու մասին որոշումը։ Նա վստահեցրեց, որ առավելագույն ջանքերը կներդնի` Հայաստանի և Չեխիայի միջև համակողմանի փոխգործակցության զարգացումն առաջ մղելու համար:
Զրուցակիցները հանգամանալից քննարկեցին բարձր մակարդակով առաջիկա փոխայցելությունների ժամանակացույցը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, միջխորհրդարանական և ապակենտրոնացված համագործակցության, առևտրատնտեսական, մշակութային, գիտական ոլորտներում փոխգործակցության առավել զարգացմանն ուղղված հետագա քայլերը և Հայաստան - Եվրոպական միություն համագործակցությանը վերաբերող հարցեր:
Նմանատիպ նյութեր
871 դիտում
22:17 07-11-2014
Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց արտգործնախարարին
649 դիտում
15:11 20-11-2014
Սլովենիայի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտգործնախարարին
925 դիտում
19:20 11-12-2014
Լեհաստանի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց արտգործնախարարին
Այս բաժնից
409 դիտում
11:19 12-05-2024
Հայ ժողովրդի պոտենցիալ էներգիան Բագրատ սրբազանի ծառայությամբ վերածվում է կինետիկ էներգիայի․ Արմեն Աշոտյան
421 դիտում
11:08 12-05-2024
Անահիտ Ավանեսյանը բուժքույրերի միջազգային օրվա առիթով շնորհավորել է բուժաշխատողներին
430 դիտում
10:55 12-05-2024
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ