1285 դիտում
17:25 24-12-2014
ՀՀ կառավարությունում ստորագրվել է հայ-վրացական «Բարեկամության կամուրջ»-ի կառուցման համաձայնագիրը
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի ներկայությամբ ՀՀ կառավարությունում ստորագրվել է համաձայնագիր՝ «Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի կառավարությունների միջեւ Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի պետական սահմանի Բագրատաշեն-Սադախլո անցման կետի տարածքում Դեբեդ գետի վրա նոր կամրջի կառուցման վերաբերյալ»: Փաստաթուղթն ստորագրել են Հայաստանի Հանրապետության կառավարության անունից՝ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, Վրաստանի կառավարության անունից՝ Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Գեորգի Կվիրիկաշվիլին: Նշենք, որ ս.թ. դեկտեմբերի 11-12-ը ՀՀ վարչապետի՝ Վրաստան կատարած
պաշտոնական այցի շրջանակում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը եւ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին նախաստորագրել էին վերոնշյալ համաձայնագիրը եւ նաեւ ստորագրել էին արձանագրություն՝ պայմանավորվածություն ձեռք բերելով առ այն, որ մինչեւ 2015 թ. համաձայնագիրը կստորագրվի, եւ Հայաստանի ու Վրաստանի միջեւ կառուցվելիք նոր կամուրջը կանվանվի «Բարեկամության կամուրջ»:
Համաձայնագրի ստորագրման արարողությանը հաջորդել է վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանդիպումը Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ, ով նաեւ առեւտրատնտեսական հարցերով հայ-վրացական աշխատանքային խմբի համանախագահն է:
ՀՀ վարչապետը գոհունակություն է հայտնել երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացման ընթացքից եւ կարեւորել Վրաստանի հետ երկկողմ կապերի շարունակական ակտիվացումը եւ սերտացումը: Երկուստեք հաջողված եւ արդյունավետ է գնահատվել ՀՀ վարչապետի՝ Վրաստան կատարած պաշտոնական այցը, որը հնարավորություն տվեց կյանքի կոչել ձեռք բերված պայմանավորվածությունները եւ համագործակցության զարգացման նոր ուղղություններ նախանշել:
Զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստանի եւ Վրաստանի միջեւ քաղաքական երկխոսության ընթացքը եւ ընդգծել, որ պետք է ջանքեր գործադրել առեւտրատնտեսական գործակցությունը եւս այդ մակարդակին հասցնելու ուղղությամբ: Առկա ներուժի լիարժեք իրացման եւ նոր համատեղ ծրագրերի իրականացման առումով առանձնակի կարեւորվել է հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը, ինչպես նաեւ առեւտրատնտեսական հարցերով հայ-վրացական աշխատանքային խմբի դերը, որի երկրորդ նիստը գումարվել է այսօր՝ Երեւանում:
Նմանատիպ նյութեր
1389 դիտում
17:32 12-12-2014
Հայաստանի եւ Վրաստանի վարչապետները նախաստորագրել են «Բարեկամության» կամուրջի կառուցման համաձայնագիրը
1565 դիտում
14:29 13-11-2018
Ստորագրվել է Երևանի տարածքում նոր ջերմաէլեկտրակայանի կառուցման համաձայնագիրը
Այս բաժնից
2245 դիտում
12:15 12-01-2025
Մենք լավ ենք և տարհանվում ենք․ Էմմի
1519 դիտում
22:38 11-01-2025
Մել Գիբսոնի Մալիբուի տունն ամբողջությամբ հրդեհվել է