Լոնդոնում ինքնասպան է եղել Բորիս Բերեզովսկու մոտ ընկերը
Լոնդոնի ոստիկանությունը հետաքննում է միլիոնատեր Սքոթ Յանգի առեղծվածային ինքնասպանությունը, ով ռուս օլիգարխ Բորիս Բերեզովսկու մտերիմ ընկերն էր: Վերջինս իրենց ցած է նետել իրեն պատկանող փենթհաուզի 4 հարկի պատշգամբից, հաղորդում է Daily Mail-ը:
Ոստիկանությունը սկզբում հերքում էր սպանության վարկածը, սակայն մահացածի ընկերները չեն հավատում այդ վարկածին և պահանջում են հետաքննություն անցկացնել: Նրանք ոստիկանությանը հայտնել են, որ Յանգը վերջերս մտահոգ էր իր անվտանգության մասին:
Մուլտիմիլիոնատերը Մոսկվայում ձեռք բերած անշարժ գույքի պատճառով մեծ պարտքերի մեջ էր խրվել: