Իտալիայում այսօր համընդհանուր գործադուլ է
Իտալիայի պետական և մասնավոր սեկտորների աշխատակիցներն այսօր 8-ժամյա գործադուլ կանցկացնեն, հաղորդում է Interfax գործակալությունը:
Ակցիան, որը պետք է մեկնարկի առավոտյան, կազմակերպել են երկրի մի շարք խոշորագույն արհմիությունները՝ որպես բողոքի նշան կառավարության վարած տնտեսական քաղականության:
Սպասվում է, որ բողոքի ակցիայի պատճառով կխափանվի նաև երկրի տրանսպորտային հաղորդակցությունը: Հռոմում, Նեապոլում, Պալերմոյում,Թուրինում և այլ մեծ քաղաքներում ընդհանուր հաշվով անցկացվելու է 54 ակցիա: