Կատալոնիայում համընդհանուր գործադուլ է սկսվել
Կատալոնիայում այսօր կանցկացվի համընդհանուր գործադուլ՝ ի նշան բողոքի իսպանական իշխանությունների կողմից անկախության հանրաքվեի մասնակիցների նկատմամբ դաժան բռնաճնշումների, հաղորդում է BBC-ն։
Սպասվում է, որ դադարեցվելու է հանրային տրանսպորտի, դպրոցների, հիվանդանոցների և այլ պետական հաստատությունների աշխատանքը։
Միևնույն ժամանակ Twitter-ումարդեն հայտարարություններ են հրապարակվել այն մասին, որ կատալոնացիներն արդեն դուսր են եկել փողոցներ՝ դադարեցնելով տրանսպորտային երթևեկությունը։
Նախօրեին «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբը ևս հայտարարեց, որ միանալու է այսօր անցկացվելիք ակցիային։
«Յան, ինչ երեկ տեսանք մենք մեր երկրում, անընդունելի է։ Մենք՝ կատալոնցիներս, իրավունք ունենք լսված լինելու։ Վաղը միանալու ենք գործադուլին»,-ասել է ակումբի նախագահ Խոսեպ Բարտոմեուն։