211652_close_icon
views-count731 դիտում article-date 12:55 12-12-2014

Նովոսիբիրսկում Փառքի հուշարձանը ներկել են Ուկրաինայի դրոշի գույներով

Ռուսաստանի Նովոսիբիրսկ քաղաքում կանգնեցված Փառքի հուշարձանն այս գիշեր անհայտ անձանց կողմից ներկվել է Ուկրաինայի պետական դրոշի գույներով, հաղորդում է gazeta.ru-ն: Բացի այդ, դեղին և երկնագույն են ներկվել այնտեղ տեղադրվծ տանկը և «Կատյուշա» զենիթային համակարգը, ևս մեկ հուշարձանի վրա հայտնվել է «Ազով» գումարտակի զինանշանը: Նշված տարածքը հսկվում է տեսախցիկների միջոցով: Միջադեպի մասին տեղեկացվել են իրավապահ մարմինները: Այժմ փնտրում են վանդալներին:

Նմանատիպ նյութեր