211652_close_icon
views-count1615 դիտում article-date 18:04 11-12-2014

Ալժիրի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց ԱԳ նախարարին

Դեկտեմբերի 11-ին Հայաստանում Ալժիրի նորանշանակ դեսպան Սմաիլ Ալլաուան (նստավայրը` Մոսկվա) հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին: Ողջունելով նորանշանակ դեսպանին և հաջողություն մաղթելով նրան` իր առաքելության իրականացման ընթացքում` նախարար Նալբանդյանը հույս հայտնեց, որ դեսպան Ալլաուան կնպաստի երկկողմ բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը և առավել զարգացմանը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար` Ալժիրի դեսպանը նշեց, որ Ալժիրում բարձր են գնահատում հայ ժողովրդի հետ ավանդական բարեկամական հարաբերությունները և շահագրգռված են դրանց առավել ընդլայնմամբ։ Զրուցակիցները քննարկեցին երկկողմ հարաբերությունների զարգացմանը, միջազգային տարբեր հարթակներում համագործակցության, իրավապայմանագրային դաշտի ձևավորման, առևտրատնտեսական փոխգործակցության ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցեր: Անդրադարձ արվեց միջազգային և տարածաշրջանային խնդիրների, մասնավորապես` Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին և հնարավոր զարգացումներին։

Նմանատիպ նյութեր