Այժմ «Ռոմա»-ի նպատակը Իտալիայի առաջնությունում հաղթելն է. Նայնգգոլան
«Ռոմա»-ի կիսապաշտպան Ռաջա Նայնգգոլանը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրում «Մանչեսթեր Սիթի»-ից կրած պարտությունից հետո ընդգծել է, որ հեղինակավոր մրցաշարից դուրս մնալուց հետո թիմի գլխավոր նպատակը Իտալիայի չեմպիոն հռչակվելն է:
«Առաջին խաղակեսում մենք հիանալի ֆուտբոլ ցուցադրեցինք և բազմաթիվ պահեր ստեղծեցինք: Նման պարտությունները շատ ցավագին են, քանի որ մինչ «Մանչեսթեր Սիթի»-ի գոլը, մենք ավելի լավ էինք հանդես գալիս:
Այժմ թիմի նպատակը Իտալիայի առաջնությունում հաղթելն է: Մենք նաև մեր ելույթները կշարունակենք Եվրոպայի լիգայում, որտեղ կփորձենք որքան հնարավոր է առաջ շարժվել: «Ռոմա» -ն նախկինի պես պայքարում է երեք տիտղոսների համար»,- ասել է Նայնգգոլանը: