211652_close_icon
views-count7378 դիտում article-date 20:57 22-12-2017

Տեղի է ունեցել հանրապետական զորակոչային հանձնաժողովի նիստը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ դեկտեմբերի 22-ին, ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել հանրապետական զորակոչային հանձնաժողովի նիստ, որի ընթացքում ամփոփվել են 2017թ. ամառային զորակոչի արդյունքներն ու խնդիրներ են առաջադրվել ձմեռային զորակոչի պատշաճ կազմակերպման ուղղությամբ: Հանձնաժողովի նիստին մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներ, մարզպետներ, հանրապետության տարածքային զինվորական կոմիսարներ, բուժհանձնաժողովների անդամներ և զորակոչի անցկացմանն օժանդակող այլ կառույցների ներկայացուցիչներ: Զեկուցումներով հանդես են եկել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը, ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը, ՀՀ զինվորական կոմիսար, գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյանը, ինչպես նաև զորակոչի աշխատանքներում ներգրավված այլ կառույցների ներկայացուցիչներ։ Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել «Ես եմ» ծրագրի իրականացման ուղղությամբ կատարված աշխատանքներին, «Դիտակետ» ծրագրի շրջանակում իրականացված հարցումների արդյունքներին։ Նախանշվել են նաև ձմեռային զորակոչի պատշաճ կազմակերպման աշխատանքները։ Ամփոփելով հանրապետական զորակոչային հանձնաժողովի նիստի աշխատանքները` ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ձմեռային զորակոչի կազմակերպման և անցկացման առանցքային հարցերի շուրջ պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին տվել է հանձնարարականներ և ցուցումներ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր