Գարիկ Իսպիրյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով
Արցախի նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 9-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի շարքային Գարիկ Իսպիրյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության վարչությունը:
Հիշեցնենք, որ երեկ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում էր ստացել զինծառայող, 1995թ. ծնված Գարիկ Արտեմի Իսպիրյանը:
Դեպքի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն: