Ֆիլիպիններում թայֆունի զոհ է դարձել 27 մարդ
Ֆիլիպիններում «Հագուպիդ» անունը ստացած թայֆունի հետեւանքով առաջացած հեղեղումների ժամանակ ավելի քան 27 մարդ է զոհվել: Ավելի քան մեկ միլիոն մարդ է տարհանվել: Ենթադրվում է, որ թայֆունը կնահանջի չորեքշաբթի, իսկ մինչ այդ «Հագուպիդ»-ը տասը կմ/ժամ արագությամբ շարժվում է դեպի հյուսիս-արեւելք:
Հիշեցնենք, որ նախորդ տարի թայֆունի հետեւանքով Ֆիլիպիններում մահացել էր 8 հազարից ավելի մարդ, իսկ չորս միլիոն բնակիչ դարձել էր անօթեւան: