Կանանց ներքնազգեստի հայտնի համաշխարհային բրենդ Victoria’s Secret-ը պատրաստվում է նորաձևության ամենամեծ ցուցադրությանը, որը տեղի կունենա վաղը՝ դեկտեմբերի 9-ին՝ Լոնդոնում:
«Victoria's Secret»-ի ավանդական ցուցադրությունից առաջ հայտնի է դարձել, որ լոնդոնյան ցուցադրության ժամանակ ներկայացվելու են «Fantasy Bra» անունը կրող՝ 2 մլն դոլար արժողությամբ 2 գերթանկարժեք կրծկալներ:
Նրանցից յուրաքանչյուրը զարդարված է 16 հազար թանկարժեք քարերով ու շուրջ 18 կարատ ոսկով: Այդ թանկարժեք ու բացառիկ կրծկալները ներկայացնելու պատիվը վերապահվել է բրազիլացի հայտնի թոփմոդելներ Ադրիանա Լիմային և Ալեսանդրա Ամբրոսիոյին:
Թանկարժեք ներքնազգեստների հեղինակը հայտնի ոսկերիչ Պասկալ Մուավադն է: Մուավադի և իր ընտանիքին պատկանող ոսկերչական տան արտադրանքները մի քանի անգամ հայտնվել են Գինեսի ռեկորդների գրքում:
Ներկայացնում ենք տեսանյութը: