Վրաստան կժամանի Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը
Դեկտեմբերի 9-ին աշխատանքային այցով Վրաստան կժամանի Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը: Այս մասին հայտարարել է Վրաստանի ԱԳՆ-ն:
Սա Դաշնային նախարարի 2-րդ այցն է հարևան երկիր: Մինչ այդ նա Վրաստան էր ժամանել իր ֆրանսիացի գործընկերոջ՝ Լորան Ֆաբիուսի հետ այս տարվա ապրիլին:
Սպասվող այցի ընթացքում Շտայնմայերը հանդիպում կանցկացնի Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և արտգործնախարար Թամար Բերուչաշվիլիի հետ: