211652_close_icon

«Պարմա» ակումբը վաճառվել է ռուս-կիպրական ընկերությանը

views-count1262 դիտում article-date 22:30 07-12-2014
Իտալական «Պարմա» ակումբի գլխավոր տնօրեն Պյետրո Լեոնարդին այսօր հայտարարել է, որ ակումբը վաճառվել է ռուս-կիպրական ընկերությանը: Գործարքի արժեքը կազմել է 5 մլն եվրո, ընդ որում նոր սեփականատերերը մարել են ակումբի նախկին սեփականատեր Տոմազո Գիրարդիի օրոք կուտակված պարտքերը: «Պարմա»-ն լուրջ ֆինանսական խնդիրների ունի: Ֆուտբոլիստների աշխատավարձները և հարկերի վճարումները ուշացնելու պատճառով թիմին պատժամիջոցներ են սպառնում:

Նմանատիպ նյութեր