Մահացել է Բելգիայի թագուհին
Բրյուսելի դղյակներից մեկում, 86 տարեկանում մահացել է Բելգիայի Ֆաբիոլա թագուհին: Իսպանուհին 1960 թվականին ամուսնացել էր Բելգիայի թագավորի՝ Բոդուինի հետ՝ դառնալով երկրի հինգերորդ թագուհին:
Նրանք երեխաներ չեն ունեցել, այդ պատճառով էլ թագավորի մահից հետո՝ 1993 թվականին գահն անցել է նրա եղբորը՝ Ալբերտին: 2013 թվականին թագավոր է դարձել Ալբերտի ավագ որդին:
Ֆաբիոլա թագուհին ամուսնու մահից հետո մեկուսացած կյանքով է ապրել, իսկ վերջին շրջանում նրա առողջական վիճակը կտրուկ վատացել էր: