ԱՄՆ-ում «ռուսական ռուլետկա» խաղալուց երիտասարդն ինքնասպան է եղել
                        ԱՄՆ Օհայո Նահանգի Ուայթհոլ քաղաքում 18-ամյա երիտասարդ է ինքնասպան եղել: Սեփական բնակարանում նրա ընկերները  «ռուսական ռուլետկա»  են խաղացել: Հավաքվածներից մեկի խոսքով՝ երիտասարդը հրաժարվել է խաղալ, ապա դուրս եկել տանից, ինչից հետո հյուրերը կրակոց են լսել: 
The Columbus Dispatch-ի տեղեկացմամբ՝ ընկերները շտապօգնություն  են կանչել: Երիտասարդին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա մահացել է: Ոստիկանությունը պարզել է, որ ընկերները մարիխուանա են օգտագործել:   Տարվում է քննություն:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

