Կարտոֆիլի ֆրին հավակնում է մշակութային ժառանգություն ճանաչվել
Բելգիան հանդես կգա կարտոֆիլի ֆրին ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում ներառելու առաջարկով:
Այդ նպատակով երկրի երեք նահանգում ստորագրահավաք է կազմակերպվում: Թե որտեղ են առաջին անգամ կարտոֆիլի ֆրի պատրաստել, ցայսօր հայտնի չէ, բայց Բելգիայի քաղաքացիները վստահ են` XVII դարի վերջին իրենց նախնիները կարտոֆիլ են տապակել: Աստիճանաբար այն դարձել է ազգային սիրված ուտեստ:
Բելգիան աշխարհի միակ երկիրն է, որի խոշոր քաղաքներում հաճախ են հանդիպում կարտոֆիլի ֆրիի վաճառքի կետեր:
Այս երկրում է գտնվում «Ֆրիի թանգարանը»: Դեկտեմբերի 1-7-ն էլ անցկացվում է ֆրիի շաբաթ: