Ուկրաինայի ԱԱԾ-ն Կադիրովի դեմ քրեական գործ է հարուցել
                        Ուկրաինայի ազգային անվտանգության ծառայությունը հայտարարել է Չեչնիայի Հանրապետության նախագահ Ռամզան Կադիրովի դեմ քերական գործ հարուցելու մասին: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ծառայության ղեկավարի խորհրդական Մարկան Լուբկիվսկին:
Նրա խոսքով՝ պատճառ է հանդիսացել Գերագույն Ռադայի պատգամավորների հասցեին ուղղված արտահայտությունները, որն արել է Կադիրովը՝ կապված Գրոզնիում նախօրեին անցկացված հակաահաբեկչական օպերացիայի հետ:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

