NASA-ի տիեզերանավը վայրէջք է կատարել խաղաղ օվկիանոսում
                        Orion անունով տիեզերանավը, որը պատկանում է ԱՄՆ-ի NASA տիեզերական գործակալությանը, հաջողությամբ իրականացրել է առաջին փորձնական թռիչքը եւ վայրէջք կատարել Խաղաղ Օվկիանոսում: 
Տիեզերանավի փորձարկումը սկսվել էր Ֆլորիդա նահանգից: Մինչ այդ նավի գործարկումը մի քանի անգամ հետաձգվել էր: 
Անօդաչու Orion-ի թռիչքը տեղի է ունեցել Երկիր մոլորակից 5,8 հազար կմ հեռավորության վրա: Տիեզերանավը նախատեսված է դեպի տիեզերք իրականացվելիք հետագա  թռիչքների, այդ թվում՝  դեպի Մարս մոլորակ պլանավորված ուղեւորության համար:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

